slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվեց նոր ատոմային աբսորբցիոն սպեկտոմետրով

2016թ. մայիսի 04-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ համալրվեց «Agilent» աբսորբցիոն սպեկտոմետրով, որը կոմբինացված է բոցային և էլեկտրոտերմիկ ատոմիզատորներով:

Տվյալ սպեկտոմետրի մոդելը նախատեսված է մետաղների քանակական հետազոտությունների պարունակությունն որոշելու համար շրջակա միջավայրի օբյեկտների, խմելու ջրի, սննդի, հողի, բույսերի, կենսաբանական նյութերի /արյուն, մեզ/, սպիրտ պարունակող հեղուկների, թանկարժեք մետաղների /ոսկի և արծաթ/ ձուլվածքներում: Սարքը կարող է նաև օգտագործվել մշակույթի ոլորտում, մասնավորապես մշակույթի հուշարձանների փորձաքննության անցկացման /կտավների, քանդակների և այլն/ ժամանակ: Թվարկված տվյալ սպեկտոմետրի լայն հնարավորությունները թույլ կտան ընդլայնել կազմակերպությունում հետագայում կատարվելիք փորձաքննությունների տեսակներն և ենթատեսակները:

2016թ. մայիսի 05-ից 06-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում «Agilent Technologies» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի աջակցությամբ լեհական «MS Spektrum» ընկերության հետ համատեղ անցկացվել են ուսուցողական դասընթացներ, որոնք բաղկացած էին տեսական և գործնական մասերից: Ուսուցումը նվիրված էր ատոմային սպեկտրոսկոպիայի սկզբունքներին և սարք-սարքավորման շահագործման անվտանգության ապահովման հրահանգավորման գործընթացին:

Տվյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին փորձագետներ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների, սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների, ձգաբանական փորձաքննությունների բաժիններից և տոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքից: Ուսուցման ընթացքում քննարկվել են նաև հարցեր նշված սարքերի ներկայիս տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, նաև նշված սարքերի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ուսուցման ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր և ստացել «Agilent» ատոմային աբսորբցիոն սպեկտոմետրով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխանության վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում սպեկտոմետրով իրականացվում են աշխատանքներ համապատասխան մեթոդների մշակման ուղղությամբ, որոնց օգնությամբ հետագայում կկատարվեն ինչպես հետազոտական աշխատանքներ, այնպես էլ փորձաքննություններ վերը նշված ուղղություններով:

28 Դեկտեմբեր 2016

Snow